Սրբապղծություն՝ Նուբարաշենում․ գերեզմանոցից հափշտակել են սև գրանիտե ծաղկամանները


Հասարակություն


Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։ Մայրը հերթական անգամ այցելել է իր 32-ամյա աղջկա շիրիմին, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում և անակնկալի է եկել։ Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են շիրմաքարի մոտ տեղադրված սև գրանիտե ծաղկամանները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։


Leave a Comment