Դատարանը վճիռը հրապարակել է, այն գրավոր դեռ չենք ստացել, ստանալուն պես, միանշանակ և անկասկած, բողոքարկելու ենք․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի փաստաբան Ռոման Ահարոնյանը։
Դատական նիստին, ինչի ժամանակ որոշվել է երկու ամսով երկարաձգել բարձրաստիճան հոգևորականի կալանքը, մասնակցել է նաև Մկրտիչ սրբազանը։
«Ուժեղ եւ արժանապատիվ»․ սա եղավ փաստաբանի պատասխանը մեր՝ «ինչպե՞ս է իրեն զգում սրբազանը» հարցին։
Տեղեկացանք նաև, որ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդը պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։