Opta-ի սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրից հետո Opta սուպերհամակրգիչը կանխատեսել է հաղթողի ֆավորիտներին:

Առաջին տեղում Լոնդոնի «Արսենալն» է, որի հաղթանակի հավանականությունը գնահատվել է 22,5 տոկոս։

1. «Արսենալ» (Անգլիա) – 22,5%
2. «Բավարիա» (Գերմանիա) – 18,6%
3. ՊՍԺ (Ֆրանսիա) – 13,6%
4. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 10,5%
5. «Բարսելոնա» (Իսպանիա) – 6,6%:

ՉԼ մրցաշարային աղյուսակը 18 միավորով գլխավորում է «Արսենալը», որը տարել է 6 հաղթանակ: Երկրորդ տեղում 15 միավորով Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» է, երրորդը՝ 13 միավորով Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն:

Leave a Comment