Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են 2026 թվականին որոշակի անդամ պետություններ ներմուծվող էլեկտրական ավտոմեքենաների համար մաքսային արտոնություն տրամադրել՝ մաքսատուրքի վճարումից ազատման տեսքով։
Որոշումը վերաբերում է Բելառուս ներմուծված 20 հազար «մաքուր էլեկտրական» ավտոմեքենաներին, ինչպես նաև Հայաստան ներմուծված 15 հազար «մաքուր էլեկտրական» և «հաջորդական հիբրիդային» ավտոմեքենաներին և Ղրղզստան ներմուծված 15 հազար ավտոմեքենաներին։
Մաքսատուրքի արտոնությունը տրամադրվում է միայն Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում մշտապես բնակվող քաղաքացիներին։ Սակայն էլեկտրական ավտոմեքենաների սեփականությունը, օգտագործումը և տնօրինումը չեն կարող փոխանցվել Ղազախստանի կամ Ռուսաստանի քաղաքացիություն և/կամ մշտական բնակություն ունեցող անձանց։ «Հաջորդական հիբրիդների» դեպքում արգելքը վերաբերում է նաև Բելառուսի քաղաքացիություն և/կամ մշտական բնակություն ունեցող անձանց իրավունքների փոխանցմանը։