Ուզում եմ, որ Սալահը մնա «Լիվերպուլում»․ Սլոթ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է Մոհամեդ Սալահի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, տեղեկացնում է Liverpool Echo-ն։

«Ակումբի հետ քննարկել ենք ու որոշել, որ Սալահը չպետք է լինի «Ինտերի» դեմ հանդիպման հայտացուցակում։ Ես նրա հետ առանձնազրույց կունենամ, որից հետո կհասկանանք՝ նա կմասնակցի՞ «Բրայթոնի» դեմ հանդիպմանը, թե՞ ոչ։ Ուզում եմ, որ Սալահը մնա «Լիվերպուլում»․ նրա հետ շատ հաջող հանդիպումներ ենք ունեցել», – ասել է նիդերլանդցի մարզիչըը։

Հիշեցնենք, որ եգիպտացին դժգոհել էր ակումբում իր կարգավիճակից։

Leave a Comment