Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն կհեռացվի զբաղեցրած պաշտոնից, եթե առավելության չհասնի «Ալավեսի» հետ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է Diario AS-ը։
Մադրիդյան թիմը վերջին երկու հանդիպումները պարտվել է․ «Ալավեսի» դեմ Լա լիգայի 16-րդ տուրի հանդիպումը որոշիչ կլինի Ալոնսոյի համար։
«Ռեալը» Լա լիգայի 16 խաղում վաստակել է 36 միավոր ու 4 միավորով հետ է առաջատար «Բարսելոնայից», իսկ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում հավաքել է 12 միավոր և 7-րդն է։