Կոստանյան․ Բացի TRIPP-ից, Ադրբեջանի հետ նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում

Կոստանյան․ Բացի TRIPP-ից, Ադրբեջանի հետ նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում

12 դեկտեմբերի 2025 – 14:18 AMT

PanARMENIAN.Net – Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության հնարավորությունների շուրջ քննարկումները սահմանափակված չեն միայն TRIPP նախագծով։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք քննարկվում է Բաքու–Ղազախ–Իջևան երկաթուղու վերագործարկման հեռանկարը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Փոխնախարրաի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ ընդհանուր ապաշրջափակման վերաբերյալ, այդ թվում՝ բացի «Թրամփի ուղուց» նաև այլ երկաթուղային հնարավորություններ են դիտարկվում: Կոստանյանը, սակայն, այլ մանրամասներ չի հայտնել:

Օրերս ադրբեջանական Minval-ը, որը համարվում է կառավարամետ լրատվական, գրել էր, թե Ադրբեջանը քննարկում է Բաքու-Ղազախ-Իջևան երկաթուղու վերականգնման հնարավորությունը:

Leave a Comment