Հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման. Տոկաև

Քաղաքականություն

12.12.2025 | 14:18

Ադրբեջանի և Հայաստանի միջև Վաշինգտոնում կնքված համաձայնագրերը լայն հնարավորություններ են բացում Հարավային Կովկասում և դրանից դուրս համապարփակ համագործակցության զարգացման համար։

Այս մասին Աշխաբադում կայացած «Խաղաղության և վստահության միջազգային ֆորում»-ում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից համատեղ խաղաղության հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, որը լայն հեռանկարներ է բացում տարածաշրջանում և դրանից դուրս բազմակողմանի համագործակցության համար: Մենք հույս ունենք Հարավային Կովկասում կայունությունը երաշխավորող համապարփակ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման», – ասել է Տոկաևը:

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment