Լեհական «Լեգիա» ֆուտբոլային ակումբի 17 երկրպագու է ձերբակալվել Երևանի կենտրոնում հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։
Նշենք՝ տեղեկությունների համաձայն՝ լեհ երկրպագուները Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի տարածքում, խուլիգանական վարք են դրսևորել, որի վերաբերյալ ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանությունում։
«Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»,- ասվում է ՆԳՆ-ի տրամադրած պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ «Կովկաս» պանդոկի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ֆուտբոլի լեհ երկրպագուներ:
Հիշեցնենք նաև՝ դեկտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի «Նոա»-«Լեգիա»-ի խաղը։
Երևանի «Նոա»-ն այդ խաղում հաղթանակի հասել է 2-1 հաշվով՝ ապահովելով իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
154 դիտում