Ինչպես ՀՀ–ից քվեարկել Ալբերտի օգտին «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում

Ինչպես ՀՀ–ից քվեարկել Ալբերտի օգտին «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում

12 դեկտեմբերի 2025 – 14:41 AMT

PanARMENIAN.Net – Հանրային հեռուստատեսությունը ներկայացրել է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում ՀՀ–ն ներկայացնող Ալբերտ Արմենակյանի օգտին մեր երկրից քվեարկելու կարգը։

Քվեարկության առաջին փուլը մեկնարկում է դեկտեմբերի 12-ի ուշ գիշերը՝ ժամը 23:59-ից, և շարունակվում մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 19:59-ը՝ ուղիղ եթերի մեկնարկից մի քանի րոպե առաջ։

Առցանց քվեարկության երկրորդ փուլը կբացվի ուղիղ հեռարձակման ընթացքում՝ բոլոր ելույթների ավարտից հետո։ Քվեարկությունը կշարունակվի ընդամենը 15 րոպե։

Քվեարկելու համար անհրաժեշտ է՝

. մուտք գործել պաշտոնական կայք

. դիտել բոլոր մասնակցող երկրների ելույթների նախադիտումները

. ընտրել պարտադիր երեք երկիր, որոնցից մեկը կարող է լինել Հայաստանը (այսինքն՝ Ալբերտը)։ Առանց երեք ընտրության քվեարկությունն ուժի մեջ չի մտնի։

Քվեարկությունն անվճար է և հասանելի է աշխարհի ցանկացած երկրից, այդ թվում՝ Հայաստանից։

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթն այս տարի անցկացվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ դեկտեմբերի 13-ին, «Միավորված երաժշտությամբ» կարգախոսի ներքո։ Հայաստանը մրցույթում ներկայացնում է Ալբերտը՝ «Brave Heart» երգով։

Leave a Comment