Շարժմամբ տարված. Բացվել է Քնարիկ Վարդանյանի նկարների ցուցադրությունը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է հայ կերպարվեստի պատմության լուսանցքներում մնացած կին արվեստագետներին բացահայտելու կարեւոր առաքելությունը։ 

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

««Քնարիկ Վարդանյան․ ժամանակ, տարածություն, շարժում» ցուցադրությունը երկար տարիների լռությունից հետո այս ականավոր արվեստագետին իր ամբողջ գեղարվեստական ներուժով ներկայացնող կարեւոր նախագիծ է։ Քնարիկ Վարդանյանի (1914-1996) արվեստը կյանքի ամեն մի տարր իր ողջ էությամբ ուսումնասիրելու ու ճանաչելու մասին է՝ սկսած իրական, շոշափելի, հասանելի, առօրեական մակարդակից մինչեւ անհասանելի, անշոշափելի, տիեզերական հորիզոններ», – հայտնում են կենտրոնից:

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Տասնամյակների հարուստ գեղանկարչական ժառանգության մեջ նկարչուհուն առաջ մղող գլխավոր ուժը մշտապես եղել է շարժումը, որով նա ոչ թե պարզապես հետաքրքրված, այլ տարված է եղել։ Իր օրագրերում եւ հոդվածներում արվեստագետը բազմաթիվ անգամներ անդրադառնում է շարժման ֆենոմենին։

Ցուցադրությանը ներկայացված շուրջ հիսուն աշխատանքների մեծամասնությունը հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուից են: Մի շարք ստեղծագործություններ եւ կարեւոր արխիվային նյութեր տրամադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից։ 

Լուսանկարը` Լիլիթ Մելիքսեթյան

Ցուցադրությունը կգործի «Արծիվ» սրահում մինչեւ 2026 թվականի մարտի 7-ը։ 

Leave a Comment