Հայտնի է Արման Ծառուկյանի մրցակիցն առաջիկա մենամարտում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը դեկտեմբերի 17-ին Մոսկվայի «Դինամո» արենայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում կմենամարտի ռուսաստանցի Աբդուլ-Ազիզ Աբդուլվախաբովի հետ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Մարտիկները կմրցեն գրեփլինգի կանոններով (No-Gi)։ 36-ամյա Աբդուլվախաբովը հանդես է գալիս խառը մենամարտերում, ունի 22 հաղթանակ ու 2 պարտություն։ Նա ACA-ի գործող չեմպիոնն է թեթև քաշային կարգում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Արման  Ծառուկյանը գրեփլինգի մենամարտ է անցկացնելու նաև Երևանում՝ մրցելով UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ 29-ամյա հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 26 հանդիպում, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Leave a Comment