Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավարի հովանու ներքո «կեղտոտ ռումբ» է մոդելավորվել. ՌԴ ՊՆ

https://arm.sputniknews.ru/20251212/zelensku-grasenjaki-nakhkin-ghekavari-hvovanu-nerqvo-keghtvot-rumb-e-mvodelavvorvel-rd-pn-96810834.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96808067_0:0:2732:2048_1920x0_80_0_0_21b44c5d024b842ed2bad32db8c3e4cf.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռումբ, պայթյուն

ուկրաինա, ռումբ, պայթյուն

Բաժանորդագրվել

Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավարը նշել է` Արևմուտքը Ուկրաինային օգնելով սադրում է, որ Կիևը խախտի միջուկային նյութերի հետ վարվելու նորմերը։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) իոնացնող ճառագայթման աղբյուրների հիման վրա «կեղտոտ ռումբի» պայթյուն է մոդելավորել մարդաշատ տարածքում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևը։

«Այս գործում հատուկ դեր է խաղացել Վլադիմիր Զելենսկու գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը»,– հավելել է Ռտիշչևը։

Նա հիշեցրել է, որ Երմակը անձամբ էր համակարգում Ուկրաինա օգտագործված միջուկային վառելիքի ներմուծման կազմակերպչական, լոգիստիկ և ֆինանսական հոսքերը՝ առանց ՄԱԳԱՏԷ–ին և այլ համապատասխան կազմակերպություններին տեղեկացնելու, իսկ մատակարարումներն իրականացվում էին Լեհաստանի և Ռումինիայի տարածքով։

«Սա այսպես կոչված «կեղտոտ ռումբ» ստեղծելու և հետագայում այն «ուրիշների դրոշի տակ» օգտագործելու ռիսկ է ստեղծում։ Այդ մասին են վկայում ՈւԱԾ-ի ներկայացուցիչների համար մեր տնօրինության տակ գտնվող ուսուցման մեթոդները: Նախապատրաստման ուղղություններից մեկը իոնացնող ճառագայթման աղբյուրների գողության, պայթուցիկ սարքի պատրաստման և մարդաշատ վայրում դրա պայթեցման հետ կապված իրավիճակ է մոդելավորում»,– ընդգծել է Ռտիշչևը։

Նա հիշեցրել է, որ նման սարքեր ստեղծելու համար կարող է ոչ միայն օգտագործված միջուկային վառելիք օգտագործվել, այլև ռադիոակտիվ նյութեր։

Ռտիշչևը նաև հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողությունների ընթացքում Կիևի կողմից անկարգությունների դեմ պայքարի քիմիական միջոցների և այլ թունավոր նյութերի օգտագործման ավելի քան 600 դեպք է գրանցվել։

Ռուսաստանցի գեներալի խոսքով՝ Արևմուտքը Ուկրաինային օգնելով սադրում է, որ Կիևը խախտի միջուկային նյութերի հետ վարվելու նորմերը, ինչը կարող է մի քանի եվրոպական երկրների բնապահպանական աղետի եզրին հասցնել։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment