Արհեստական ինտելեկտի համակարգերի ստեղծողները 2025 թվականի Մարդու կոչում են ստացել ամերիկյան Time ամսագրի վարկածով, հայտնում է CBS-ը:
«2025 թվականը մի տարի էր, երբ արհեստական ինտելեկտի ողջ ներուժն իր ամբողջականությամբ դրսևորվեց, և պարզ դարձավ, որ հետդարձի ճանապարհ այլևս չկա։ Ներկայի փոփոխության և հնարավորի սահմանների ընդլայնման համար Time-ի 2025 թվականի մարդ են դարձել արհեստական ինտելեկտի ճարտարապետները», – ասվում է ամսագրի հաղորդագրության մեջ։
Շապիկին տեղ են գտել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, AMD-ի գլխավոր տնօրեն Լիզա Սուն, xAI-ի, SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը, Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը, OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը, DeepMind-ի գլխավոր տնօրեն Դեմիս Հասաբիսը, Anthropic-ի ղեկավար Դարիո Ամոդեան և ImageNet-ի հիմնադիր Ֆեյ-Ֆեյ Լին: Նրանք բոլորը պատկերված են բազմահարկ շենքերի վերևում գտնվող պողպատե ճառագայթի վրա նստած:
Time-ը 1927 թվականից ի վեր ընտրում է այն մարդուն, խմբին կամ գաղափարին, որը տարվա ընթացքում ամենամեծ ազդեցությունն է ունեցել աշխարհի վրա՝ «ի շահ կամ ի վնաս»: 2024 թվականին այդ կոչումը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
