Փաշինյանին հայերենով ողջունած Բաքվի դեսպանին հակադարձենք՝ դադարեցրե՛ք հայոց մշակույթի դեմ վանդալիզմը. «Ազգ»

Ադրբեջանի դեսպան Աղաեւը դեկտեմբերի 9-ին Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստում Փաշինյանին հայերեն ողջունելով հաջորդ օրը X-ում գրում է՝ «Որպես խաղաղության եւ բարի կամքի դրսեւորում, ողջունեցի ՀՀ վարչապետին հայերենով: Կոչ եմ անում նաեւ հայ դեսպաններին ադրբեջաներեն մի քանի բառ սովորել եւ օգտագործել, երբ հանդիպում են ադրբեջանցիների: Երկարատեւ խաղաղությունն ու հաշտեցումը կառուցվում են ոչ միայն քաղաքական համաձայնությունների, այլեւ միմյանց լեզվի եւ մշակույթի հանդեպ փոխադարձ հարգանքի վրա: Վերականգնելով տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու պատմական արդարությունը, Ադրբեջանը շարունակում է աշխարհին ցույց տալ, որ խաղաղասեր է, առաջնորդվում է բարոյական բարձր արժեքներով»: Սուտ՝ ստի վրա:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Լուսանկարում Ադրբեջանի դեսպան Աղաեւը ողջունում է ՀՀ վարչապետին Բեռլինում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment