Թաիլանդի իշխանությունները Թրամփի հետ կքննարկեն Կամբոջայի հետ հակամարտության հարցը

Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Անութին Չանվիրակունը հայտարարել է, որ ուրբաթ ուշ երեկոյան պլանավորում է խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Կամբոջայի հետ սրվող հակամարտության ֆոնին։

«Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Անութին Չանվիրակունը ուրբաթ օրը հայտարարել է, որ նախատեսում է ուշ երեկոյան խոսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային բախումները շարունակվում են արդեն հինգերորդ օրը անընդմեջ»,-հաղորդում է Reuters-ը։

Անուտխինը նաև լրագրողներին ասել է, որ Թրամփի հետ զրույցը տեղի կունենա տեղական ժամանակով մոտավորապես 21:20-ին (Մոսկվայի ժամանակով 17:20-ին):

Leave a Comment