«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարծում է, որ Մոհամեդ Սալահը պարտավոր է ներողություն խնդրել գլխավոր մարզիչ Առնե Սլոթից:
«Կարիերայում լինում են պահեր, երբ դու կորցնում ես գլուխդ ու էմոցիոնալ քայլեր ես անում: Կարծում եմ՝ Սալահը մի օր կգա ու ներողություն կխնդրի այն ամենի համար, որ ասել է:
«Լիվերպուլն», իհարկե, ունի Սալահի կարիքը: Նա լավագույն խաղացողն է, գոլեր է խփում ու օգնում է թիմին»,-ասել է Ջերարդը: