Առանց տեղումների եղանակ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ դեկտեմբերի 12-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ուշ երեկոյան եւ վաղը` դեկտեմբերի 13-ի գիշերը, թույլ տեղումներ` լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն  անձրեւի, հովտային շրջաններում՝ անձրեւի տեսքով։ Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում մինչեւ դեկտեմբերի 14-ը առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արեւմտյան՝ 2-5մ/վ։

Երեւանում այսօր` առանց տեղումների եղանակ, իսկ դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրեւ։

Այսօր եւ վաղը առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

Երեւանում դեկտեմբերի 12-ի ամենատաք եղանակն արձանագրվել է 2010 թվականին` 14.5°C, իսկ ամենացուրտը` 1953 թվականին` — 23.8°C։

Leave a Comment