https://arm.sputniknews.ru/20251211/baqvum-kajacel-e-haj-gerineri-datavarutjan-ezrapakich-puli-arajin-masy-96796260.html
Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» եզրափակիչ փուլի առաջին մասը
Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» եզրափակիչ փուլի առաջին մասը
Sputnik Արմենիա
Գերիներից մի քանիսը հանդես են եկել վերջին խոսքով։ 11.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-11T22:59+0400
2025-12-11T22:59+0400
2025-12-11T23:02+0400
ադրբեջան
հայ
գերի
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95568204_0:78:1500:922_1920x0_80_0_0_47bc7d1f48ad7ca47b9e170921df99c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» եզրափակիչ փուլի առաջին մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակել հայ գերիների ելույթները, միայն ներկայացրել են փաստաբանների ասածը. նրանք «խնդրել են» արդարացնել «մեղադրյալներին»։Նշվում է, որ վերջին խոսքով հանդես են եկել գերիներից մի քանիսը։ ԴավիթՄանուկյանը, ԼևոնԲալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել:Ընդմիջված նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95568204_84:0:1417:1000_1920x0_80_0_0_b092b49edd6535f040d9c5033dce8f3d.jpg
ադրբեջան, հայ, գերի, դատ
ադրբեջան, հայ, գերի, դատ
Գերիներից մի քանիսը հանդես են եկել վերջին խոսքով։
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Այսօր Բաքվում կայացել է հայ գերիների «դատավարության» եզրափակիչ փուլի առաջին մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակել հայ գերիների ելույթները, միայն ներկայացրել են փաստաբանների ասածը. նրանք «խնդրել են» արդարացնել «մեղադրյալներին»։
Նշվում է, որ վերջին խոսքով հանդես են եկել գերիներից մի քանիսը։ ԴավիթՄանուկյանը, ԼևոնԲալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել:
Ընդմիջված նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին: