Երկու արմատապես տարբեր բլոկներում լինելը նույնքան անհնար է, որքան միաժամանակ երկու անձնագրով երկու բանակում ծառայելը. Հայկ Ֆարմանյան

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը գրում է.

«Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է…», հայտարարել է Հայաստանի ղեկավարը.

❗️Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱՅՍ ԹԵԶԵՐԻ

______________________________

Նախ` շատ կարևոր ճշմարտություն.

Եվրամիությունը ընդհանրապես չի սկսում անդամակցության  բանակցություններ այն երկրների հետ, որոնց արտահանման առնվազն 40%-ը չի ուղղվում ԵՄ շուկա։ Սա ոչ թե «քաղաքական տրամադրություն է», այլ կոշտ տնտեսական չափանիշ ` շուկայի ինտեգրման, փոխկախվածության և մատակարարման շղթաների համադրելիության համար։ Հայաստանի ներկա կառուցվածքով, մենք այդ շեմին նույնիսկ մոտ չենք (Դեպի ԵՄ անդամ երկրներ ուղղվում է ՀՀ արտահանման ընդամենը 4,7%-ը)։ Այսպիսով` խոսել ԵՄ անդամակցության մասին ` առանց արտահանման կառուցվածքային փոփոխության, պարզապես ինքնախաբեություն է։

Երկրորդ` խոսել «Միաժամանակ երկու տնտեսական միություններում մասնակցելու հնարավորության մասին»` նշանակում է անտեսել տնտեսական իրավունքի տարրական տրամաբանությունը.

Տնտեսական միությունները ենթադրում են միասնական մաքսային տարածք, առեւտրային ռեժիմ և պարտադիր միասնական նորմեր։ Երկու արմատապես տարբեր բլոկներում լինելը նույնքան անհնար է, որքան միաժամանակ երկու անձնագրով երկու բանակում ծառայելը։

Այսպիսի բան գոյություն չունի։ Վերջիվերջո պետք է ընտրություն կատարել։

❌️Կամ Հայաստանը գաղափարական մթագնումով քանդում է իր տնտեսական հիմքերը

✅️Կամ սթափ ռազմավարությամբ, շարունակում է այն ուղղությամբ, որը արդեն տվել է իրական տնտեսական արդյունք` միաժամանակ խորացնելով հարաբերությունները ԵՄ-ի և այլ երկրների հետ այնքան, որքան դա իրականում հնարավոր է` չունենալով կեղծ սպասումներ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment