ՊՍԺ-ի ավտոբուսը հարձակման է ենթարկվել Բիլբաոյում

Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղից հետո ՊՍԺ-ի ավտոբուսը հարձակման է ենթարկվել Բիլբաոյում։ Հիշեցնենք, որ այս խաղն ավարտվել էր 0-0 հաշվով:

RMC Sport-ի փոխանցմամբ՝ խաղից հետո հյուրանոցի մոտ բասկ երկրպագուները քարեր են նետել ավտոբուսի ուղղությամբ: Ավտոբուսը երկու տեղից վնասվել է: Ոչ ոք չի տուժել, քանի որ հարձակման ժամանակ ավտոբուսում ոչ ոք չի եղել:

ՊՍԺ-ն առավոտյան այլ ավտոբուսով է ուղևորվել օդանավակայան, քանի որ գրոհի ենթարկված տրանսպորտային միջոցը հնարավոր չի եղել վարել:

Leave a Comment