«Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում հաղթել է «Ռեալին»․ Չեմպիոնների լիգայի արդյունքները

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։

«Ռեալից» 28-րդ րոպեին հաշիվը բացել է Ռոդրիգոն, իսկ բրիտանական ակումբից 35-րդ ու 43-րդ րոպեներին աչքի են ընկել Նիկո Օ’Ռայլին ու Էռլինգ Հոլանդը։

«Արսենալը» Լիգայի փուլում տարել է 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս անգամ մրցակցի դաշտում լոնդոնցիները 3-0 հաշվով առավելության են հասել «Բրյուգեի» նկատմամբ։

ՊՍԺ-ն հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել Բիլբաոյի «Աթլետիկի» դիմադրությունը. գրանցվել է 0-0 հաշիվը։

Դորտմունդի «Բորուսիան» 2-2 հաշիվն է գրանցել նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ։

Գրանցվել են նաև հետևյալ արդյունքները․

«Յուվենտուս» (Իտալիա) – «Պաֆոս» (Կիպրոս)` 2-0

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Նապոլի» (Իտալիա)` 2-0

«Բայեր» (Գերմանիա) – «Նյուքասլ» (Անգլիա)` 2-2

6-րդ տուրից հետո 18 միավորով Լիգայի փուլի առաջատարը «Արսենալն» է։ «Բավարիան» 15 միավորով երկրորդն է։ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Ատալանտան» 13-ական միավոր ունեն և զբաղեցնում են 3-5-րդ տեղերը։

«Ռեալը» 12 միավորով 7-րդն է, «Բորուսիան»` 11 միավորով 10-րդը, «Աթլետիկը»` 5 միավորով 28-րդը, «Բուդյո Գլիմտը»` 3 միավորով 32-րդը։

Leave a Comment