ԱՄՆ-ի և Վենեսուելայի տարաձայնությունները ոչ միայն չեն հարթվում, այլև նոր թափ են հավաքում: Այսօր ամերիկյան իշխանությունները Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել են նավթատար հսկա նավ, որը, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները, նավթ է տեղափոխել: Վենեսուելայի կառավարությունը դատապարտել է նավթատարի վրա հարձակումը՝ միջադեպը «միջազգային ծովահենության ակտ» որակելով: Ի՞նչ է իրականում տեղի ունենում Կարակասի և Վաշինգտոնի հարաբերություններում, կան արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ, ի՞նչ ուղերձ է փոխանցում Թրամփը Մադուրոյին: