Կենտրոնի որոշ փողոցներ առաջիկա օրերին փակ կլինեն

Տոնական միջոցառումներին պատրաստվելու համար առաջիկա օրերին Հանրապետության հրապարակի հարակից որոշ փողոցներում երթևեկությունը կդադարեցվի․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև դեկտեմբերի 15-ը՝ ժամը 07:00-ը ժամանակավորապես կդադարեցվի Հանրապետության հրապարակի՝ Տիգրան Մեծի պողոտայի և Նալբանդյան փողոցի միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ից, ամբողջությամբ կդադարեցվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում՝ մինչև համերգի ավարտը:

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 23:00-ից մինչև դեկտեմբերի 14-ը՝ ժամը 00:00-ն երկկողմանի կդադարեցվի երթևեկությունը նաև Խորենացու և Վազգեն Սարգսյան փողոցներում»,- ասված է հաղորդագրությունում:

 

Leave a Comment