«Ֆլամենգոն» միջմայրցամաքային գավաթի կիսաեզրափակչում է

«Ֆլամենգոն» դուրս է եկել Միջմայրցամաքային գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Լիբերտադորեսի գավաթակիրը քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող «Կրուս Ասուլին»։

Բրազիլական ակումբը կիսաեզրափակչում կհանդիպի Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հաղթող, եգիպտական «Պիրամիդսի» հետ։

Կիսաեզրափակիչը կկայանա դեկտեմբերի 13-ին, իսկ եզրափակիչը` դեկտեմբերի 17-ին։ Մրցաշարում եզրափակչից պայքարը կսկսի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Պարի Սեն-Ժերմենը»։ Հանդիպումները տեղի կունենան Կատարի Ալ Ռայան քաղաքում։

Leave a Comment