
Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը հայտարարել է իր կառավարության հրաժարականի մասին` երկրում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին, հաղորդում է Reuters-ը։
Նա հրաժարականի հայտարարությունն արել է խորհրդարանում կառավարության անվտանգության հայտնելու քվեարկությունից քիչ առաջ։
Բուլղարիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են բյուջեի նախագծի պատճառով։ Այն նախատեսում էր ՀՆԱ-ի 3% դեֆիցիտի սահմանափակում, այդ նպատակով բարձրացվում էին հարկերն ու սոցիալական վճարները։ Փաստաթուղթը, ի վերջո, հետ է կանչվել խորհրդարանից, սակայն ցուցարարները շարունակել են բողոքի գործողությունները՝ քննադատելով կառավարության գործունեությունը, նաեւ հայտարարել են, որ այն ձախողել է կոռուպցիայի դեմ պայքարը։
Վարչապետ Ռոսեն Ժելյազկովի հրաժարականի պահանջներին ընդդիմության հետ միասին միացել էր նաև Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը։ Վարչապետը հրաժարվում էր հրաժարական տալ՝ նշելով, որ մինչեւ Բուլղարիայի եվրոգոտու միանալը դա անցանկալի կլինի։ Երկիրը միասնական եվրոպական արժույթի գոտին կմտնի 2026 թվականի հունվարի 1-ին։