Ռուսաստանի ճանապարհներին կհայտնվեն ավելի քան 60 նոր ճանապարհային նշաններ. այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից: Մասնագետները Autonews.ru-ին պատմել են, թե ինչու են անհրաժեշտ լրացուցիչ նշանները և ինչ է ենթադրում դրանց ներդրումը։
Նախատեսվում է ավելի քան 60 նոր նշանների և ցուցանակների ներդրում: Այս միջոցառումները, ինչպես սպասվում է, կնվազեցնեն բնակեցված տարածքներում ճանապարհներին վթարների մակարդակը։
Օրինակ այն վայրերում, որտեղ երթևեկելի մասում կարող են լինել լսողության խանգարում ունեցող մարդիկ, կտեղադրվի նոր “խուլ հետիոտներ” նշանը: Այն կտեղադրվի մասնագիտացված դպրոցների և հիվանդանոցների կողքին։ Նշանը կկիրառվի հետիոտնային անցում նշանի հետ միասին:
«Ձյունածածկ ճանապարհ» նշանը կզգուշացնի, որ արագության սահմանափակումը պետք է պահպանվի, երբ ճանապարհը ծածկված է ձյունով։
Կայանման եղանակ նշանն էլ ցույց կտա կայանման եղանակները (օրինակ՝ մայթեզրին զուգահեռ կայանելը):