«Մոլոդեց», ապրի ինքը, կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Ձեր կարծիքով՝ խաղաղությո՞ւն են հաստատում հիմա։ 44-օրյային չէին ասո՞ւմ՝ հաղթում ենք․ ինչ ուզում և ինչ ասես, ասում են։ Բոլոր ասածներին չէ, որ պետք է հավատանք․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով ՔՊ-ականների արձագանքին, թե ինչո՞ւ հարցը չեն կարգավորել իրենց իշխանության օրոք, Սերժ Սարգսյանը նշել է․«Այսպիսի համեմատություններ տանել չեմ սիրում, բայց կուզեի նշել , որ նրանց ասածը նույնն է, որ կանանցից պահանջեն հինգ ամսում երեխա ունենալ։ Իսկ ո՞վ է ժամկետ դրել այդ հարցի կարգավորման համար։ Մենք ամեն ինչ արել ենք, որ այդ հարցը դրականորեն կարգավորվի։ Չէ իրենք ինչ արեցին․ ինքը «մոլոդեց», ապրի․ կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց ու լուծեց»,- ասել է Սերժ Սարգյանը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձել էր ՀՀ կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը։

 

Leave a Comment