Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններից հետո համակարգիչ են առգրավել․ պետնախարար

Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններից հետո քննիչները համակարգիչ են առգրավել, Armenia Today-ին հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա տեղեկացրել է, որ Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններն ավարտվել են։

Դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ էին սկսվել, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այլ մանրամասներ չէին հայտնել։ Իսկանդարյանն ավելի վաղ Armenia Today-ին հայտնել էր, որ կա դատարանի որոշում, ըստ որի՝ ՔԿ-ն անհրաժեշտության դեպքում կարող է փաստաթղթեր առգրավել։

Leave a Comment