«Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող փոքրիկ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գտնվող փոքր կամրջի տակ դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտ 55-60 տարեկան տղամարդու դին փրկարարները մոտեցրել են անվտանգ վայր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Leave a Comment