Բազմազավակ ընտանիքների հիփոթեքային աջակցությունը կավելանա

Բազմազավակ ընտանիքների հիփոթեքային աջակցությունը կավելանա

11 դեկտեմբերի 2025 – 13:43 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանում բազմազավակ ընտանիքների հիփոթեքի սուբսիդիաների ֆինանսավորումը կավելանա 20 %–ով կամ 400 մլն դրամով։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

2025–ին այդ ծրագրի համար հատկացվել էր 2․1 մլրդ դրամ, սակայն արդեն հոկտեմբերի վերջին միջոցները գրեթե սպառվել են և այդ նպատակով է որոշվել ավելացնել աջակցությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

Այս տարի աջակցություն ստացել է ավելի քան 2500 ընտանիք: Նրանցից 495–ը ստացել է հիփոթեքային վարկի սուբսիդավորում մարզերում բնակարաններ ձեռքբերելու համար, 507–ը հիփոթեքի կանխավճարի ապահովագրության և 1535–ը` հիփոթեքի մարման համար:

Այս տարի ծրագրով նախատեսված ծախսերն աճել են՝ պայմանավորված բազմազավակ (3 և ավելի երեխա ունեցող) ընտանիքների դիմումների աննախադեպ աճով, որոնց աջակցությունը տրամադրվում է ավելացված ծավալով` մինչև 2 մլն դրամ:

Կառավարության կողմից հաստատված այս լրացուցիչ ֆինանսավորումը միտված է շարունակելու արձագանքել բնակարանային խնդիրների լուծման համար բազմազավակ ընտանիքների աճող պահանջարկին՝ ապահովելով ծրագրի անընդհատություն ու մատչելիություն։

Leave a Comment