Սևանի ափին գտնվող նախկին և ներկա պաշտոնյաների գույքերը քանդման ենթակա են․ Գլխավոր դատախազ

Սևանի ափամերձ հատվածներից պետությանը վերադարձված կամ քանդման ենթակա ապօրինի գույքերի թվում են ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրը, ինչպես նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և ՍԴ նախկին նախագահի սանիկ Նորայր Փանոսյանի առանձնատները։ Դեկտեմբերի 11-ին կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ»,- ասաց Գլխավոր դատախազը։ Վարդապետյանը ներկայացրեց, որ Գլխավոր դատախազության հայցի արդյունքում արդեն իսկ պետությանն է վերադարձվել Սևան-Գավառ ճանապարհի աջ կողմում գտնվող 1,5 հա մակերեսով հողատարածքը, որն ամրագրվել է Շրջակա […]

Leave a Comment