Ռուսաստանը ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների դեմ ագրեսիվ ծրագրեր չունի․ Լավրով

Ռուսաստանը ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների դեմ ագրեսիվ ծրագրեր չունի և պատրաստ է գրավոր տրամադրել նման երաշխիքներ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չունենք ագրեսիվ ծրագրեր ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ԵՄ անդամների դեմ, և մենք պատրաստ ենք համապատասխան երաշխիքները ձևակերպել գրավոր՝ իրավական փաստաթղթով։ Բնականաբար, կոլեկտիվ, փոխադարձ հիմունքներով»,-հայտարարել է նա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը նվիրված դեսպանների կլոր սեղանի ժամանակ։

Leave a Comment