
Համբուրգում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է, սակայն այն կարող է տևել մինչև երկու տարի։
Վարչապետը նշել է, որ մինչ այդ Հայաստանն ակտիվորեն աշխատում է ԵՄ գործընկերների հետ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերը հեշտացնելու ուղղությամբ։
Փաշինյանը կարևորել է Գերմանիայի դեսպանատան նոր որոշումը՝ հայտարարելով, որ հաջորդ տարվա հունվարից կամ փետրվարից այնտեղ այլևս հերթեր չեն լինելու, ինչը կարող է օրինակ դառնալ նաև մյուս դեսպանատների համար։
Վարչապետը նաև ընդգծել է, որ 2019 թվականից դեպի Եվրամիություն ուղևորությունները աճել են 400–500 տոկոսով, ինչը, ըստ նրա, ցույց է տալիս քաղաքացիների հնարավորությունների և տնտեսական իրականության զգալի փոփոխությունը։