Փաշինյանը հանդիպել է Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հանդիպել է Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, տնտեսության զարգացման տեմպերին, «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությանը, եկեղեցու նորոգման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին:

Leave a Comment