Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում հանդիպել է Համբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, տնտեսության զարգացման տեմպերին, «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությանը, եկեղեցու նորոգման գործընթացին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: