Տոնական համերգային ծրագրեր՝ ամանորյա տոնավաճառում

Երևանի քաղաքապետարանն այս տարի ևս ապահովում է հեքիաթային տրամադրություն ամանորյա տոնավաճառում՝ Շահումյան պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հատված, որը կգործի դեկտեմբերի 14-ից հունվարի 14-ը:

«Ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները.

դեկտեմբերի 20-ին՝ «Մենք» ազգային ակադեմիական պարի խումբ,
դեկտեմբերի 27-ին՝ «Կամի Ֆրենդս»,
դեկտեմբերի 30-ին՝ Կարինա Առուստամյան և «Դը Բենդ»,
հունվարի 3-ին՝ «Midnight Avenue» և «Ultraviolet» նվագախնբեր,
հունվարի 6-ին՝ «Նեմրա»,
Հունվարի 9-ին՝ Արսեն և Արթուր Սաֆարյաններ,
հունվարի 13-ին՝ Սարգիս Մանուկյան և ընկերներ:

Փոքրիկների համար էլ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ»,- նշվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment