Իսլանդիան միացել է Իսպանիային, Իռլանդիային, Սլովենիային և Նիդեռլանդներին՝ հայտարարելով, որ բոյկոտելու է 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, հայտնում է BBC-ն։
Բոլոր հինգ երկրներն էլ հրաժարվել էին մրցույթին մասնակցելուց, այն բանից հետո, երբ պաշտոնապես հաստատվել էր մրցույթին Իսրայելի մասնակցությունը։
Իսլանդիայի ազգային հեռարձակող RÚV-ը հայտարարել է, որ Իսրայելի մասնակցությունը «անհամաձայնություն է ստեղծել ինչպես Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամների, այնպես էլ լայն հանրության շրջանում»։
Իսրայելը հաղթել է չորս անգամ, վերջին անգամ՝ 2018 թվականին, և երկրորդ տեղը գրավել է 2025 թվականի մրցույթում։
Իսլանդիան երբեք չի հաղթել, բայց 1999 և 2009 թվականներին զբաղեցրել է երկրորդ տեղը։
