11-մետրանոցը հորինեցին․ Մխիթարյանը՝ «Ինտեր»-«Լիվերպուլ» խաղի մասին

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամփոփել է «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի հանդիպումը (0-1), հաղորդում է Sky Sports-ը:

«Կարող էինք ավելի լավ խաղալ ու ավելի շատ պահեր ստեղծել: Կարծում եմ՝ խաղը պետք է ոչ-ոքի ավարտվեր: 11-մետրանոցը հորինեցին. ես այնտեղ խախտում չեմ տեսել: Եթե յուրաքանչյուր հպումից հետո 11-մետրանոց նշանակվի, ո՞ւր կհասնի ֆուտբոլը:

Մենք պատրաստ էինք թե՛ Սալահի ներկայության, թե՛ բացակայության պայմաններում խաղալուն: Առանց Սալահի էլ «Լիվերպուլը» շատ լավ խաղաց: Պետք է գլուխներս բարձր պահենք: Սա, իհարկե, մեր լավագույն խաղը չէր, բայց չմոռանանք, որ Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի դեմ էինք խաղում»,- նշել է 36-ամյա կիսապաշտպանը:

Leave a Comment