10 դեկտեմբերի 2025 – 18:04 AMT
PanARMENIAN.Net – «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է դեկտեմբերի 3-9-ը Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալներ։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
. Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
. Արաբկիրում՝ դեկտեմբերի 4-8-ը,
. Շենգավիթում և Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
. Կենտրոնում՝ դեկտեմբերի 3-4-ը,
. Արաբկիրում՝ դեկտեմբերի 5-6-ը,
. Շենգավիթում՝ չի գերազանցել,
. Նոր Նորքում՝ դեկտեմբերի 5-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: