Կառավարության գաղտնազերծած բանակցային 13 փաստաթղթերի ուսումնասիրությունը նոր հարցեր է առաջացրել։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ուշադրություն է հրավիրում Մինսկի խմբի 2019թ. հունիսի առաջարկին, որը ենթադրում էր 7 շրջանների վերադարձ՝ Արցախի միջանկյալ կարգավիճակի և առանց հստակ ժամկետի ապագա հանրաքվեի դիմաց։ՍիվիլՆեթի տաղավարում քննարկում ենք՝ ինչո՞ւ հրապարակված փաթեթում բացակայում է հայկական կողմի պատասխանը 2019-ի առաջարկին, և ի՞նչ քաղաքական հետևանքներ է դա ունեցել։