Ռեալը ևս մեկ կադրային կորուստ ունի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղից առաջ — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության վեցերորդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին։

23-ամյա ֆուտբոլիստը մկանային անհարմարություն ունի և չի կարողանա վերականգնվել այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սիթիի» դեմ կայանալիք խաղի համար, հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը։

Ավելին, ֆրանսիացին կարող է բաց թողնել Լա Լիգայի հաջորդ խաղը՝ կիրակի, դեկտեմբերի 14-ին, «Ալավեսի» դեմ։

Էդուարդո Կամավինգան ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 15 խաղում խփել է 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։

«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։

Leave a Comment