Վարչապետը խեղաթյուրում է պատմությունը։ Տրդատի հրովարտակից առաջ, դեռ առաջին դարում Բարխուդեմիոս և Թադևոս առաքյալների մուտքով Հայաստան, սկսում է քրիստոնեության տարածումը։ Այնպես չի որ Տրդատը քրիստոնեությունը բերեց Հայաստան, գիշերը քնեց, առավոտյան արթնացավ և քրիստոնեությունը հռչակեց պետական կրոն։Տրդատ թագավորը ստիպված էր, քանի որ քրիստոնեությունը մինչև ինքը արդեն մուտք էր գործել Հայաստան, և որպես հավատք արդեն ուներ հետևորդներ Հայաստանում։ Հիշենք պատմությունից թե նույն Տրդատ թագավորը ոնց էր պայքարում քրիստոնեության դեմ, Գրիգոր Լուսավորիչին Խոր Վիրապ գցելը, թե ինչպես էր Տրդատի ականջը խոզի ականջ դարձել, իհարկե դա առասպել է, բայց այս ամենը ցույց է տալիս որ երկրում եղել է լուրջ պայքար։Այսինքն տեղեկություններ կան որ այն ժամանակվա իշխանությունները լավ դիմադրել են, իսկ դիմադրել են որովհետև նոր կրոնը ունեցել է հետևորդներ և ծանրակշիռ դեր հայոց կյանքում։ Նույն գործընթացները եղել են Հռոմում և այլ վայրերում։ Այնպես որ վարչապետը շատ պրիմիտիվ ձևով է դա ներկայացնում, և ներկայացնում է որպես մի մարդու ցանկության արդյունք, մինչդեռ այն արդեն մտել էր հայի կյանք։Այո ոչ բոլոր հայերն էին դարձել քրիստոնյա։ Բայց այն ժամանակվա օրվա հավատը արդեն լուրջ ճգնաժամի առջև էր կանգնած, և շատ երկրներում տեղի ունեցան այդ պրոցեսները ինչը էվոլյուցիոն գործընթացներ էին։ Պատմության մեջ օրինաչափություն էր իրենց դարը ապրած հավատների կամ կրոնների փոփոխությունը։Հիշենք որ հեթանոսական ազգեր այսօր գրեթե չկան։
Այսօր քանդել մեր հավատը, և ասել որ մինչև քրիստոնեությունը դարձյալ հայ էինք, որ մինչև գրերի գյուտը էլի հայ էինք, սա ոչ այլ ինչ է քան վերջնականապես քանդել մեր ինքնությունը, քանի որ քրիստոնեությունը 1700 տարիների ընթացքում ինչպես ցեմենտը ավազի հետ շաղաղված այնպիսի ամուր բետոն է դարձել որ առանձնացնել իրարից հնարավոր չէ։ Գաղտնիք չէ որ այսօր ունենք ինքնության խնդիր, և դա գալիս է 2020թ պատերազմից և նրա պարտությունից հետո, տարածքային և մարդկային կորուստներից հետո, Հայաստանի կանգնելը լինել չլինելու խնդրի պատճառով, աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարի արդյունքում, նրանց քայքայից աշխատանքները Հայաստանում տանելու շնորհիվ, և այլն։
Եղած օբյեկտիվ պատճառներով առաջացած ինքնության ճգնաժամը էլ ավելի է խորացնում Նիկոլ Փաշինյանը, պառակտում ազգը, երկիրը։Իսկ դա բխում է առաջին հերթին թուրքերի և ադրբեջանցիների շահերից։
Այս իրավիճակում փոխանակ կատարվեն քայլեր ազգային համախմբվածության ուղղությամբ, ընդհակառակը կատարվում է ճիշտ հակառակը պառակտման գործընթացներ, ինչը այնթույլատրելի է քանի որ սա կարող է լինել մեր ազգային ինքնության վերջը, ինչպես եղավ ասորիների պարագայում։
Հետևաբար յուրաքանչյուր հայի խնդիրն է հասկանալ կատարվող այս գործընթացները և ամեն ինչ անել ագային համախմբման համար և դուրս գալ այս ծանր իրավիճակից։
Տիգրան Պողոսյան