Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայի հարցով երկխոսության և դիվանագիտական կարգավորման հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք գնահատում ենք նախագահ Թրամփի ցանկությունը՝ երկխոսության և Ուկրաինայում հակամարտությունը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով հաղթահարելու համար», – ասել է նա՝ ելույթ ունենալով Դաշնային խորհրդում։