Կոնֆլիկտ որպես այդպիսին այլևս չկա, և կոնֆլիկտի պայմաններ չկան, նախադրյալներ չկան ու չեն էլ կարող լինել․ Ալեն Սիմոնյան

Ինչպես փոխանցում է Iravaban.net-ը այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խաղաղության պայմանագրի փաստաթղթի ստորագրմանը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ «աշխատանքները բոլոր ուղղություններով Ադրբեջանի հետ շարունակվում են և պետք է ասեմ, որ այդ պոզիտիվ տրամադրվածությունը թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի կողմից կա»։

Նա ընդգծեց․ «այն մտահոգությունները, որոնք որ մեր մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով, նաև հնչում են Ադրբեջանում, ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաև վստահության վերականգնման ճանապարհ անցնենք»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա, ինչպես կարծում է, հեշտ չի լինելու, բայց իրագործելը հնարավոր է։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ժամկետում կստորագրվի փաստաթուղթը, ԱԺ նախագահը ասաց․ «Անշնորհակալ գործ է ժամկետների մասին խոսելը, մենք պատրաստ ենք  եղել շատ վաղուց ստորագրել, մենք հիմա էլ ենք պատրաստ այդ պայմանագիրը ստորագրելու, և այդ ուղղությամբ նույնպես խոսակցությունները շարունակվում են, որովհետև ակնհայտ է, որ կոնֆլիկտ որպես այդպիսին այլևս չկա, և կոնֆլիկտի պայմաններ չկան, և նախադրյալներ չկան ու չեն էլ կարող լինել, և կրկնում եմ շատ կարևոր ու որոշիչ բան է, դա վստահության վերականգնումն է։ Բոլոր պետությունների մեջ, բոլոր երկրների մեջ լինում են ինչ-որ հարցեր, որոնք իրենք քննարկում են, մենք մեր հարևանների հետ մեր հարցերը այլևս պատրաստ ենք և կարողանում ենք համատեղ քննարկել»։






Կարդացեք նաև՝

Leave a Comment