Հանկարծամահ եղած բժիշկ Արտավազդ Սահակյանը մեկ ամիս առաջ հարցաքննվել էր․ պատգամավոր

Դեկտեմբերի 6-ին մահացած բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր Արտավազդ Սահակյանը մահվանից օրեր առաջ հարցաքննվել է ՆԳ և ԱԱՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան աղմկահարույց գործով, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանը նշել է, որ բժշկին վերջին անգամ տեսել է մեկ ամիս առաջ հերթապահության ժամանակ և սուրճի առջև Սահակյանը պատմել է, որ կանչվել է Քննչական կոմիտե և այդ օրն առավոտյան հարցաքննվել է։ Պատգամավորի խոսքով՝ նա այնտեղից վերադարձել է «անտրամադիր ու վիրավորված, խոսվել է Մարգարյանին հնարավոր արտաշիրիմում անելու մասին»։

Մարգարյանը 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով ինքնասպանություն էր գործել՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանում: Նույն տարում 5-ամսյա կալանքից հետո Մարգարյանի սպանության համար կասկածվող թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններն ազատ են արձակվել։ Դատելով գործողություններից՝ գործը վերաբացվել է։

Leave a Comment