https://arm.sputniknews.ru/20251210/pajqari-nvor-ej-enq-bacum-lsumner-arcakhi-nerkajacucchutjunum-96722535.html
Պայքարի նոր էջ ենք բացում. լսումներ Արցախի ներկայացուցչությունում
Պայքարի նոր էջ ենք բացում. լսումներ Արցախի ներկայացուցչությունում
Sputnik Արմենիա
Արցախի ԱԺ–ն անհրաժեշտ է համարում համապետական ընտրությունների կազմակերպումը։ 10.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-10T11:56+0400
2025-12-10T11:56+0400
2025-12-10T11:56+0400
հայաստան
արցախ
եահկ մինսկի խումբ
աշոտ դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65222265_0:287:1536:1151_1920x0_80_0_0_938f8dfba42cbbe6d9ac6a078fb11a58.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է առանց Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների հետ որևէ խորհրդակցության կամ համաձայնության։ Արցախի ներկայացուցչությունում կազմակերպված «Վերադարձ Արցախ. մարտահրավերներն ու խնդիրները» լսումների ժամանակ այս հայտարարությունն արեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։Դանիելյանն ընդգծեց` հակամարտությունը կարգավորված չէ. ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագրեսիայի հետևանքով` խախտելով ՄԱԿ–ի կանոնադրությունն ու միջազգային նորմերը։Նա հայտարարեց, որ Արցախի ԱԺ–ն անհրաժեշտ է համարում համապետական ընտրությունների կազմակերպումը, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը։«Ելնելով ներկայիս իրավիճակից` այն կազմակերպել հնարավոր չէ. ընտրությունները պետք է կազմակերպել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Մենք միշտ ցանկացել ենք խաղաղություն, սակայն միշտ ենթարկվել ենք ագրեսիայի, այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել խնդիրները»,– նշեց Արցախի ԱԺ նախագահը։Նրա խոսքով` այս լսումներով իրենք բացում են պայքարի նոր էջ, և ինչպես 1988 թվականին, այնպես էլ հիմա միասնական պայքարի շնորհիվ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները։Դանիելյանը հավելեց` Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը բոլորովին էլ չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։Նշենք, որ լսումները սկսվեցին ՀՀ և Արցախի օրհներգներով, որից հետո տերունական աղոթք հնչեցրեց Դադիվանքի նախկին վանահայր, այժմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու քահանա տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ներկա չէր լսումներին։Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության Սահմանադրության հռչակման, ինչպես նաև անկախության հանրաքվեի անցկացման օրն է։ Առավոտյան Արցախի քաղաքական գործիչները նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/02/65222265_0:143:1536:1295_1920x0_80_0_0_157d30124064d0a9991e9b0486f16b17.jpg
հայաստան, արցախ, եահկ մինսկի խումբ, աշոտ դանիելյան
հայաստան, արցախ, եահկ մինսկի խումբ, աշոտ դանիելյան
Արցախի ԱԺ–ն անհրաժեշտ է համարում համապետական ընտրությունների կազմակերպումը։
«Մինսկի խմբի լուծարումը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների համատեղ դիմումի համաձայն, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումը։ Այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների` երկար տարիների ձգտումներին, որոնց պարզապես կանաչ լույս վառեցին ՀՀ իշխանությունները` զրկելով հայկական կողմից հակամարտության կարգավորման միջազգայնորեն մանդատավորված միակ կառույցից»,– ասաց նա։
Դանիելյանն ընդգծեց` հակամարտությունը կարգավորված չէ. ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագրեսիայի հետևանքով` խախտելով ՄԱԿ–ի կանոնադրությունն ու միջազգային նորմերը։
Նա հայտարարեց, որ Արցախի ԱԺ–ն անհրաժեշտ է համարում համապետական ընտրությունների կազմակերպումը, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը։
«Ելնելով ներկայիս իրավիճակից` այն կազմակերպել հնարավոր չէ. ընտրությունները պետք է կազմակերպել առաջին իսկ հնարավորության դեպքում։ Մենք միշտ ցանկացել ենք խաղաղություն, սակայն միշտ ենթարկվել ենք ագրեսիայի, այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծել խնդիրները»,– նշեց Արցախի ԱԺ նախագահը։
Նրա խոսքով` այս լսումներով իրենք բացում են պայքարի նոր էջ, և ինչպես 1988 թվականին, այնպես էլ հիմա միասնական պայքարի շնորհիվ կկարողանան հաղթահարել բոլոր դժվարությունները։
Դանիելյանը հավելեց` Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը բոլորովին էլ չի նշանակում, որ դադարել է Արցախի Հանրապետության գոյությունը։
«Մեր պետականությունը, մեր իրավունքների համար պայքարն ու հիշողությունները շարունակում են մեզ համոզել, որ վերադարձից բացի այլ ելք չի կարող լինել։ Անկախ պետականություն ունեցող Արցախն այսօր էլ շարունակում է իր գոյությունը, և մեր երկիրը ժամանակավորապես օկուպացված է, նախկին ղեկավարությունը` գերեվարված։ ՀՀ իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը, սակայն մենք չենք մոռանալու»,– շեշտեց Արցախի ԱԺ նախագահը։
Նշենք, որ լսումները սկսվեցին ՀՀ և Արցախի օրհներգներով, որից հետո տերունական աղոթք հնչեցրեց Դադիվանքի նախկին վանահայր, այժմ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու քահանա տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որը միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, ներկա չէր լսումներին։