
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության նոր սրման կապակցությամբ և հայտարարել է այն լուծելու իր պատրաստակամության մասին։
«Վաղը ես հեռախոսազանգ կունենամ, և կարծում եմ՝ նրանք կհասկանան։ Հեռախոսազանգ կունենամ և կավարտեմ պատերազմը երկու շատ հզոր երկրների՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև», — ասել է նա՝ դժգոհություն հայտնելով Պնոմպենի և Բանգկոկի միջև լարվածության վերսկսման կապակցությամբ։
Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։
Վերսկսված մարտերը ամենալուրջն են հուլիսյան հնգօրյա ռազմական գործողություններից հետո, որի հետևանքով զոհվել էր 48 մարդ։ Լարվածությունը կողմերի միջև շարունակել է աճել նոյեմբերի 10-ին ականի պայթյունից թաիլանդցի զինվորի վիրավորումից հետո։
Հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ներկայությամբ Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Հուն Մանեթը և Անութին Չանվիրակունը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են համատեղ հռչակագիր, որում ուրվագծվել են երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը։ Կողմերը ընդգծել են իրենց հանձնառությունը՝ «նպաստել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»։