ՖԻՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության խաղերի ժամանակացույցը:
Բացման խաղը տեղի կունենա հունիսի 11-ին. կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները: Այս հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին:
Խմբային փուլում յուրաքանչյուր օր խաղերը կանցկացվեն տարբեր ժամերի, մասնավորապես` հանդիպումներ կկայանան Հայաստանի ժամանակով 20:00-ին, 21:00-ին, 23:00-ին, 00:00-ին, 02:00-ին, 03:00-ին, 05:00-ին, 06:00-ին և 08:00-ին: Խմբային փուլը կավարտվի հունիսի 28-ին: