Իշխան Սաղաթելյանին «Սրբազան պայքարի» գործով են Քննչական կոմիտե կանչել (Տեսանյութ)

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կոմիտե են կանչել՝  «Սրբազան պայքարի» գործով հարցաքննության։

Սաղաթելյանը քիչ առաջ հայտնեց՝ հրաժարվել է քաղաքական հետապնդում ներկայացնող գործով որևէ ցուցմունք տալ.

«Այդ գործից կա անջատված մաս, և տեղի է ունենում լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական ոչ մի պրոցես տեղի չի ունենում, քաղաքական պատվերի շրջանակում հետապնդումներ են, ուստի ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց»։ 

Leave a Comment